copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:00 29-10-2023

Դուք ոչ թե Սպարապետ Վազգենի, այլ դավաճաններ Վեստ Սարգսի ու Մելիք-Շահնազարի ծրագրերի շարունակողն եք․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Դուք ոչ թե Սպարապետ Վազգենի, այլ դավաճաններ Վեստ Սարգսի ու Մելիք-Շահնազարի ծրագրերի շարունակողն եք։

Ակնհայտ է, որ Սպարապետ Վազգենի ամենամեծ ծրագիրը ազատ ու անկախ Արցախն էր, որը Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի անբաժան մաս։

Ասում են՝ հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է։

Մեր իրականության մեջ նույնպես հայրենադավ ծրագրերը քողարկվել են հայրեանասիրական լոզունգներով. «Արցախը Հայաստան է եւ վերջ», «Ակնան իմ հայրենիքն է», «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», «հաղթելու ենք» եւ այդպես շարունակ:

Հիմա կապիտուլյանտները որոշել են իրենք իրենց ներկայացնել ՝ որպես Սպարապետ՝ Վազգենի ծրագրերի շարունակող։

Հասկանու՞մ եք ,Վազգենին մամուլով սեւացնող Նիկոլի թիմն ուզում է իրեն ներկայացնել՝ որպես նրա ծրագրերի եւ գաղափարների շարունակող։

Նման վարքագիծը քաղաքագիտական գրականության մեջ որակվում է պարզ բառով՝ ցինիզմ։

Իսկ որո՞նք էին Սպարապետի ծրագրերը։

Սպարապետ Վազգենն իր նպատակն ու երազանքը շատ հստակ ձեւկերպել է 1998-ի ծրագրային ելույթի ժամանակ. «ազգային -ավանդական արժեքների վրա խարսխված Հայաստան ու հայկական ինքնորոշված Արցախ»:

Դու՞ք ինչ արեցիք, կապիտուլյանտնե’ր։

Արցախը հանձնեցիք ու ճանաչեցիք Ադրբեջանի մաս։

Շուշին հայտարարեցիք դժբախտ ու դժգույն քաղաք։

Գորիս- Կապան ճանապարհը տվեցիք թշնամուն։

Բիբլիական Արարատը հային օտար ու ՀՀ-ի հետ կապ չունեցող եք համարում։

Եկեղեցու դեմ հոխորտում եք։

Տրանսգենդերին ձեր պաշտպանության տակ եք առնում։

Սպարապետի մարտական ու նվիրյալ զինակցին «տուշոնկի» գործով բռնում,հեղինակազրկում ու վերջում մահվան եք հասցնում։ Սպարապետի ու նրա ընկերների արյունով ու քրտինքով ստեղծած պետության կադաստրի վկայականը հարցականի տակ եք դնում։

Դուք ո՞վ եք ,տո այ Արցախ հանձնած ու թուրքին Հայաստան մուտքի վիզա խփած կապիտուլյանտներ,որ խոսեք ազգային գործիչների ծրագրերից։ Դուք խոսեք դավաճաններ Վեստ Սարգսի ու Մելիք-Շահնազարի ծրագրերից. նրանք են ձեր ուսուցիչները»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում