Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 14:39 13-11-2025

Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը

Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը։ Այդ մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջում։

«Միաժամանակ, էլեկտրոնային համակարգի կիրարկման ընթացքում արձանագրված տեխնիկական կամ տվյալների համադրման խնդիրների ուղղությամբ շարունակվում են անհրաժեշտ վերլուծական և ծրագրային բարելավման աշխատանքները՝ համակարգի առավել արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։

Եթե ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացների հետ կապված որևէ խնդիր կամ հարց ունեք, ապա կարող եք կապ հաստատել 114 զանգերի կենտրոնի հետ կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ բոլոր հարթակներով ստացված բողոքները, հարցումները և առաջարկությունները հնարավորինս սեղմ ժամկետում ուսումնասիրվում և ընթացք են ստանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից»,- նշված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը