Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 20:25 12-11-2025

Իրանը որևէ մտահոգություն չունի TRIPP-ի վերաբերյալ. Կապանում Իրանի հյուպատոս

Կապանում Իրանի հյուպատոս Մորտեզա Աբեդին Վարամինը քննարկել է Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​և տնտեսական ամուր կապերը՝ ներկայացնելով տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերը, առևտրային զարգացումները և երկրի առջև ծառացած բնապահպանական մարտահրավերները, հաղորդում է The Armenian Report-ը:

Իրանը հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծի վերաբերյալ, որը ներառում է TRIPP ճանապարհի կառուցումը Հայաստանի հարավում:

ՀՀ ԱԳ նախարար արարատ Միրզոյանը նախկինում հայտարարել էր, որ Թեհրանը նախագիծը չի դիտարկում որպես սպառնալիք: Իրանի պաշտոնյաները հաստատել են, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի քննարկումներ և շարունակական խորհրդակցություններ են տեղի ունենում տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած զարգացումը քննարկելու համար:

Իրանը շեշտում է, որ քանի դեռ իր շահերին սպառնալիք չկա, ինքը մտահոգության պատճառ չի տեսնում: Երկու երկրներն ունեն հազարամյակների պատմություն ունեցող բարեկամական հարաբերություններ:

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի