copy image url
Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 18:48 09-11-2025

Գևորգ Պապոյանը զրուցել է Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի հետ

Սաուդյան Արաբիայում անցկացվող ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի հետ, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ դարավոր համագործակցության արդյունքում ձևավորված սերտ համագործակցությունը։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները, երկու երկրների մշակութային հարուստ ժառանգության և զբոսաշրջային մեծ ներուժի վերաբերյալ ճանաչելիության բարձրացմանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը վերաբերող մի շարք թեմաներ։

Ձեզ գուցե հետաքրքրի