Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 16:58 08-11-2025

Բազմաթիվ մարդիկ արձանագրում են, որ չունեն հասանելիություն Hellobity-ում առկա իրենց գումարներին

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի գրառումը․

Երեկվանից բազմաթիվ մարդիկ արձանագրում են, որ չունեն հասանելիություն Hellobity-ում առկա իրենց գումարներին, ամեն ինչ անհետացել է: Օրեր առաջ գրել էի, որ առկա են ֆինանսական բուրգեր, որոնցից որոշները գայթակղում են մարդկանց` առաջարկելով ահռելի շահութաբերություն` սնելով հիմնականում կրիպտոակտիվների շուրջ եղած միստիկ եկամտաբերության մասին միֆերով: Իրականում շահույթ չկար ու չէր կարող լինել, այն մարդիկ, ում ինչ որ գումար տվել էին, արել էին իր իսկ կողմից ներգրաված այլ մարդկանց հաշվին: Մեկի փողը մյուսին տալով ու ասելով էլի մարդ բեր... հիմա ամեն ինչ փլուզվեց, բայց մարդկանցից էլի փող քաշելու սխեման այլակերպվել է:

Հիմա ասում են` փող տվեք մի քիչ` վերականգնենք, փաստաբան վարձեք` վերականգնենք ու նման բաներ: Սիրելի հայրենակիցներ, արդեն իսկ տուժած մարդիկ, մի՜ հավատացեք ու մի՜ տրվեք սադրանքների:

Այստեղ անելիք ունի ոստիկանությունը, որն արդեն օրեր առաջ զգուշացրել էր այս մասին: Եթե շանս լինի բացահայտեն գուցե գումարների վերադարձի շանս լինի, բայց դա գրեթե անհնար է:
Նման բուրգեր կան ու լինելու են: Մի՜ վստահեք ձեր դժվար աշխատած գումարները անծանոթ խարդախներին:

Հ.Գ. Եթե չեք կարողանում կանխիկացնել, դիմե՜ք ոստիկանություն, որպիսի կարողանան վարույթ նախաձեռնել ու այս պահին գոնե արգելափակել: