copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:43 17-10-2021

Գյումրու թիվ 31/53 տեղամասի մոտ առկա են կուտակումներ․ ՏԸՀ նախագահը վստահեցրել է, որ դրանք կապ չունեն ընտրությունների հետ

Գյումրիում ընթացող ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովն ահազանգ է ստացել է թիվ 31/53 տեղամասի մոտ առկա կուտակումների մասին:

Թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը վստահեցնում է, որ տեղամասի տարածքում մեքենաների կուտակումները կապ չունեն ընտրությունների հետ: «Ահազանգը մենք ստացել ենք ու շտապել տեղամաս, տարածքում մեքենաներ եղել են, բայց պարզվեց, որ դա ընտրության հետ ընդհանրապես կապ չունի. այդ տեղամասում հավատացյալների հավաքատեղի կա, իսկ այսօր կիրակի է ու իրենց հերթական հավաքն է»,- նշել է Տիգրան Ղազարյանը:

Արձագանքելով մեր այն հարցին, թե կուտակումներ նկատվել են նաև Նորավան թաղամասում, պատասխանատուն նշել է, որ իրենք այլ բողոքներ ժամը 13:00-ի դրությամբ չեն ստացել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը