Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 12:39 07-11-2025

Դատարանն անվավեր է ճանաչել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի նկատողությունը Ալիսա Գեւորգյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (թիվ ԵԴ2/7169/02/25 գործ) բավարարել է Ալիսա Գեւորգյանի հայցն ընդդեմ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի՝ անվավեր ճանաչելով վերջինիս որոշումը՝ «Ռադիոլուր» ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գեւորգյանին նկատողություն տալու մասին։


Գործով նախագահող դատավոր Ն. Հարությունյանի որոշմամբ՝ տնօրենի գործողությունը չի ունեցել իրավական հիմք։ Դատարանը նշել է, որ որոշման հիմք հանդիսացած իրավական ակտը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի 2019թ. 52-Լ որոշումն ու դրա հավելվածը, կորցրել են իրենց ուժը դեռևս 2020 թվականից՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով։

Ալիսա Գևորգյանի փաստաբան Կարինե Ղաշանգյանը Facebook-ի իր էջում գրել էր. «29 տարվա աշխատանքային փորձ ունեցող արդեն նախկին աշխատակցին (նախկին, քանի որ Ռադիոընկերության տնօրենի ապօրինի որոշումները և վերջինիս կողմից աշխատանքային լարված մթնոլորտի ստեղծումը հանգեցրեցին առաջին իսկ աշխատանքային հրավերի ընդունմանը և իր դիմումի հիման վրա սիրելի աշխատանքից և ընտանիք դարձած կոլեկտիվից հեռանալուն) նկատողություն էին տվել միայն նրա համար, որ «համարձակվել էր» կիսվել իր գործընկերներից մեկի ֆեյսբուքյան գրառումամբ։

Հարցի բարոյական կողմի մասին խոսելն ավելորդ է։ Տնօրենի գործելաոճի և գործողությունների գնահատականը թողնում եմ ձեզ։ Ալիսային կարծում եմ շատերն են ճանաչում»։

Հիշեցնենք, որ նկատողության հիմքում հետևյալ գրառումը տարածելն էր. «Երբեք մտքովս չէր անցնի, որ կապրեմ մի երկրում, որտեղ առաջին դեմքն ընդդիմախոսներին պատասխանում է անձնական բանսարկություններով եւ փողոցային բառապաշարով»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել