copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:08 24-09-2022

Նկատողությունը չէր լինի, եթե հանրային բուռն արձագանք չլիներ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգապահական տույժ է կիրառել աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի նկատմամբ, ով նաեւ իր ընկերն է։ ԱԺ նախագահի կարգադրության մեջ ասվում է․ «Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նկատողություն»:
ԱԺ-ից տեղեկացանք, որ Նարիբեկյանին նկատողություն է հայտարարվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը տապալելու` Փելոսիի եւ Սիմոնյանի ասուլիսի ժամանակ սինխրոն թարգմանության համակարգի խափանման համար: Նկատենք, որ այս նկատողությունը չէր լինի, եթե հանրային բուռն արձագանք չլիներ, եւ համացանցը երկար ու վրդովված չքննարկեր այն փաստը, որ նման բարձրաստիճան հյուրի այցը պատշաճ չի կազմակերպվել, իսկ Նարիբեկյանն էլ ասուլիսի ժամանակ եկել փակել է ԱՄՆ դեսպանի տեսադաշտը` կանգնելով ասուլիս տվողների անմիջապես ետեւում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում