Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 12:15 06-11-2025

ՀՀ-ում 2 ուսուցիչ և 31 շարքային զինծառայող կա՝ ամեն ամիս ստանում են ավելի քան 700 000 դրամ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ուսուցիչները որքան վարձատրություն են ստանում։

Նրա խոսքով, Հայաստանում այսօր կա

2118 ուսուցիչ, որ ստանում է 300-400 հազար դրամ վարձատրություն,
863 ուսուցիչ ստանում է 400-500 հազար դրամ վարձատրություն,
109 ուսուցիչ ստանում է 500-600 հազար դրամ վարձատրություն,
22 ուսուցիչ՝ 600-700 հազար դրամ վարձատրություն,
2 ուսուցիչ՝ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն
Նրա խոսքով, 700 հազար դրամ և ավելի վարձատրություն ստանալը հասանելի է ոչ թե միայն այդ երկու, այլ՝ բոլոր ուսուցիչներին. «Նույնը հասանելի է նաև մյուս բոլոր ուսուցիչներին։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Այսօր ՀՀ-ում ուսուցիչը կարող է ստանալ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն»,- ասել է նա։

Վարչապետը տեղեկացրել է, որ նոյեմբերի 8-ից սկսվում է ատեստավորման նոր շրջանը, ավելի քան 8000 ուսուցիչ դիմել է այդ նպատակով. «Եթե հիշողությունս չի դավաճանում, սա դիմողների ամենամեծ թիվն է, որ ունեցել ենք։ Սա նշանակում է, որ ատեստավորման գործընթացի հանդեպ ուշադրությունն ու վստահությունը ավելացել է»։

Փաշինյանը ներկայացրել է նաև պայմանագրային զինծառայողների վարձատրությունների ցուցանիշները:

Ըստ նրա՝ շարքային պայմանագրային զինծառայողներից՝

1559-ը ստանում է 300-400 հազար դրամ,
1156-ը՝ 400-500 հազար դրամ,
523-ը՝ 500-600 հազար դրամ,
244-ը՝ 600-700 հազար դրամ,
31-ը՝ 700 հազար դրամ և ավելի:

Ամենից շատ դիտված