copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:47 06-11-2025

Ղազախստանը նույնպես երախտապարտ է Փաշինյանին․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպություն) անդամ երկրների առաջնորդների գագաթաժողովը: Նույն օրը` օրվա առաջին կեսին կկայանա ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, ապա առաջին դեմքերի նստաշրջանը, որին մեր տեղեկություններով, մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին արդեն պաշտոնապես հաղորդել է Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Մեր տեղեկություններով, Ղազախստանի իշխանությունները որոշել են Նիկոլ Փաշինյանին այդ օրը բարձր պարգեւի արժանացնել: Դա, ըստ ամենայնի կլինի Ղազախստանի բարձր պետական պարգևը, որը շնորհվում է օտարերկրացիներին, եւ կոչվում է Ալտին Կիրանի (Ոսկե արծիվ) շքանշան: Այն շնորհվում է «Ղազախստանի Հանրապետությանը մատուցված բացառիկ պետական ծառայությունների համար»։ Անշուշտ կհարցնեք, թե այդ ի՞նչ բացառիկ ծառայություններ է մատուցել Նիկոլ Փաշինյանը Ղազախստանին: Պարզվում է, մատուցել է` ողջ թյուրքական աշխարհի միավորմանն է նպաստել, համաձայնել է Զանգեզուրի միջանցքը տալ, որ Թուրքիայից մինչեւ Միջին Ասիա անարգել կապ ստեղծվի եւ դարձել է բոլոր թրքալեզու պետությունների աչքի լույսը»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում

Ձեզ գուցե հետաքրքրի