copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 15:15 05-11-2025

ԲԿ-ի տնօրենն ու բժիշկ-գենետիկները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ

«Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊ ընկերության տնօրենը, նույն կենտրոնի աուտոբորբոքային հիվանդությունների գենետիկայի լաբորատորիայի վարիչը և բժիշկ-գենետիկը, ընդգրկված լինելով 2021 թվականի ձմեռային, 2023 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կազմում, օգտագործելով մեկ այլ անձի՝ Գ.Հ.-ի` Պարբերական հիվանդության առկայության մասին արյան նմուշի գենետիկական հետազոտության արդյունքները, զորակոչիկ Ս.Մ.-ին տրամադրել են կեղծ փաստաթուղթ, իբրև Ս.Մ.-ի մոտ առկա է Պարբերական հիվանդությունը:

Արդյունքում՝ Ս.Մ.-ն խուսափել է 2021 թվականի ձմեռային զորակոչից, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում (դատախազը Ս.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2024 թվականի դեկտեմբերի 18-ին հանձնել է դատարան):

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի վերոնշյալ աշխատակիցները մեկ այլ զորակոչիկ Մ.Պ.-ին «օգնելու» անձնական դրդումներից ելնելով, օգտագործելով ինքնությունը չպարզված անձի արյան նմուշի գենետիկական հետազոտության արդյունքները, 2023 թվականի դեկտեմբերի 6-ին կազմել, ստորագրել, հաստատել և հանձնել են Մ.Պ-ի առողջական վիճակի հետազոտման ակտ, որի հիման վրա՝ Մ.Պ.-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ խուսափելով վերոնշյալ զորակոչից (նախաքննության ընթացքում հերքվել է Մ.Պ.-ի մոտ առողջական որևէ խնդրի առկայությունը, Մ.Պ.-ն զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության):

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊ ընկերության տնօրենի, նույն կենտրոնի աուտոբորբոքային հիվանդությունների գենետիկայի լաբորատորիայի վարիչ և բժիշկ-գենետիկի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու օժանդակություն), գործող Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու օժանդակություն), իսկ Գ.Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու օժանդակություն) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործել):

Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 4-ին «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի վերոնշյալ անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել