copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 16:18 04-11-2025

Աստված իր հետ․ ԵՊՀ-ից հեռացված դասախոսի պատասխանը՝ Անդրեասյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԵՊՀ-ից հեռացված դոցենտ Սահակ Մանուկյանի գործին՝ հայտարարելով, որ վերջինս բուհում ժամավաճառությամբ է զբաղվել։

Անդրեասյանի խոսքով՝ նախարարությունը ստացել է դասախոսի վերաբերյալ բողոքը և այն ուղարկել է բուհ՝ ուսումնասիրության։

Նա նշել է, որ խնդիրը մեկ միջադեպի մասին չէ, այլ վերաբերում է շարունակական վարքագծին. «Կրթությունը պետք է ապահովի գիտելիք և կարողություն։ Բուհում ժամավաճառությամբ չպետք է զբաղվել»,– նշել է նախարարը։
Նախարարը հավելել է, որ ուսանողները պետք է լինեն պահանջատեր և չհանդուրժեն վարքագիծ, որը չի համապատասխանում ուսումնական գործընթացին։

Նա նաև դատապարտել է ուսանողներին թիրախավորելու դեպքերը՝ ընդգծելով, որ նրանք իրավունք ունեն բարձրաձայնելու ակադեմիական միջավայրի խնդիրները։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց ԵՊՀ Հանրային կառավարման ամբիոնից հեռացված դոցենտ Սահակ Մանուկյանի հետ, ով տեղյակ էլ չէր, որ իր հասցեին նման մեղադրանքներ են հնչել։

«Ինչ ասեմ, Աստված իր հետ, ես ասելիք չունեմ»,– նշեց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ դասախոսը, իր պնդմամբ, համալսարանից հեռացվել է ՔՊ-ական մի պատգամավորի զանգով, ում աղջկան դուր չի եկել դասախոսի բերած օրինակը։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց