Ուղիղ խոսք Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 10:56 04-09-2022

Ռեկտորին չաջակցելու պատճառով ՀՊՏՀ-ից ևս մեկ դասախոսի են ազատել աշխատանքից

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշել է ՀՊՏՀ դասախոս, մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ՝ Արփենիկ Հայկի Մուրադյանին ազատել աշխատանքից։ Այսօր Արփենիկ Մուրադյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իր նկատմամբ խիստ ուղղորդված մոտեցում է եղել․

«2021թ.-ին մասնակցել եմ մրցույթի, այս անգամ եղել է կազմակերպված ձևով, այսպես կոչված՝ «փակ, գաղտնի քվեարկությամբ», մերժել են իմ դիմումը: Նման մոտեցման համար առիթ է հանդիսացել այն, որ ես նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի աջակիցն եմ և չեմ ստորագրել Դիանա Գալոյանին աջակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի տակ»: Նա իր նկատմամբ ՀՊՏՀ ղեկավարության կայացրած որոշումը խիստ սուբյեկտիվ որակեց, և ասաց, որ դա բխում է ՀՊՏՀ ղեկավարության անձնական շահադիտական նպատակներից, ինչը կոռուպցիա եզրույթի դրսևորումներից է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը աշխատանքից ազատել էր ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական եւ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին։


Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը