Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 11:13 04-11-2025

Վաշինգտոնյան «բարաթը» մաշվեց-գնաց․ մեր իշխանություններն այլևս առաջարկելու ոչինչ չունեն հայ հասարակությանը

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վաշինգտոնյան «բարաթը» մաշվեց-գնաց և մինչ ալիևն իր «ներքին լսարանին պատրաստում է խաղաղության»` մեր իշխանություններն այլևս առաջարկելու ոչինչ չունեն հայ հասարակությանը:

Անվտանգային ու սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերների առաջ կանգնած հայ հասարակությունն ապշած հետևում է առավոտից երեկո «եկեղեցու հարցերով» զբաղված կառավարության ղեկավարի ու նախարարների բրոունյան շարժումներին:

Յոթ տարի ձգվող էս մղձավանջի մշուշը պարզվում է. «Նախկինների» ու «ռուսների» թեման սպառողների տոկոսային կշիռն այնքան է փոքրացել, իսկ ընդդիմախոսներն այնքան են ավելացել, որ զավեշտալի մեղադրանքներով բանտարկված քաղաքական հակառակորդների քանակով հավասարվել կամ նույնիսկ առաջ ենք անցել «հայտնի» ԱՊՀ երկրներից (բնակչության թվի հարաբերակցության հաշվառմամբ):

Հետպատերազմյան հայ հասարակությունը վերջապես գաղջը թոթափելու ու դրական օրակարգերի փնտրտուքի մեջ է, իսկ առաջարկները կարծես ձևավորվում են»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը