Փաշինյանի արձագանքն Ալիևին համոզիչ չէր և ավելի շատ ուղղված էր հայ հասարակությանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անկեղծ թշնամի է, ով տարբեր լսարաններում օգտագործում է տարբեր բառմթերք։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման կիրառմանը և մեր այն դիտարկմանը, որ մինչև այժմ վերջինս այդ ձևակերպումն օգտագործում էր հիմնականում իր երկրի ներքին լսարանին ուղղված ելույթներում։

Միջազգայնագետը նկատում է, որ Ալիևն իր ծավալապաշտական նկրտումներից չի հրաժարվել։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը դիվանագիտորեն կարողացավ օգտվել իրավիճակից և ներկաներին հրամցնել, որ իր հիշատակած միջանքն իրականում միջազգային տերմին է, և խոսքը գնում է միայն ճանապարհի մասին, որով պետք է ապահովվի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապը։

«Հետևաբար նա այստեղ շատ ավելի շահեկան դիրքերում հանդես եկավ, սակայն չէի ասի, որ այնտեղ բոլորն այդ խայծը կուլ տվեցին։ Բոլորն էլ հասկանում են այդ րոպեին նրա դիրքորոշումը, բայցևայնպես, ինչպես ժողովուրդն է ասում, տակից դուրս եկավ»,- նշում է նա։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանին՝ Դավիթ Կարապետյանը նկատեց, որ այն որոշ չափով համարժեք էր, իսկ որոշ չափով ոչ համարժեք։ Նրա համոզմամբ՝ Փաշինյանը պատասխանը տվյալ րոպեին համոզիչ չէր այդ լսարանի համար, և այն ավելի շատ ուղղված էր հայ հասարակությանը՝ ավելի հաճելի երևալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը