copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 09:57 03-11-2025

14 հոգանոց ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ․ 3-ամյա Տիգրանի մահվան հարցում մեղքի առյուծի բաժինը ունի հենց պետությունը

Լրագրող Հասմիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

3 Տարեկան Տիգրանի մահվան հարցում մեղքի առյուծի բաժինը (եթե ոչ ամբողջական) ունի հենց պետությունը։ Ինչո՞ւ։

Այս երեխայի բազմանդամ՝ 14 հոգանոց ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, սոցիալական լուրջ խնդիրներով ընտանիքի անդամների մի մասն ունի հաշմանդամություն։ Ըստ Ազատության, նրանց օրվա ուտելիքը կարող է լինել թեյը՝ հաց ու պանիրով։

Որտե՞ղ է պետությունը։ Չկա, մատը մատին չի տվել, որ այս ընտանիքը դուրս գա այդ վիճակից։ Սոցիալական նպաստները, եթե դրանք եղել են, հաշիվ չի։ Համակարգերը, որոնք պետք է պաշտպանեին այս խոցելի մարդկանց, չեն աշխատել կամ, եթե աշխատել են, ապա անարդյունավետությունն ակնհայտ է։

Տեղական իշխանությունների և սոցիալական ծառայությունների անգործությունն ակնհայտ է։ Հարցրեք՝ ե՞րբ է վերջին անգամ սոցիալական աշխատողն այցելել այս ընտանիքին։ Հավանաբար չեն հիշի, ինչպես չկարողացավ հստակ բան ասել նախարար Արսեն Թորոսյանը։

Պետությունը ունի կանխավարկածի զգացում։ Ի՞նչ կաներ պետությունը զարգացած երկրներում։ Երեխային կվերցներ, կպահեր խնամքի հաստատությունում, սիրուն, ապահով, իսկ ընտանիքին հնարավորություն կտար ոտքի կանգնել։ Ու երբ ընտանիքն արդեն կլիներ քիչ թե շատ ապահով, երեխային կվերադարձնեին։

Օրինակ՝ Շվեդիայում եթե սոցիալական ծառայությունները ստանում են տեղեկություն, որ երեխան ապրում է վտանգավոր միջավայրում (աղքատություն, անտեսում, ծնողի հաշմանդամություն, սննդի կամ անվտանգության պակաս), նրանց իրավունքն և պարտականությունն է երեխային ժամանակավորապես հեռացնել ընտանիքից։ Երեխան տեղավորվում է խնամատար ընտանիքում (foster care) կամ հատուկ կենտրոնում։ Իսկ ծնողներին տրվում է սոցիալական և հոգեբանական աջակցություն։ Երբ ընտանիքը կայունանում է, երեխան վերադարձվում է տուն։ Այդպիսի համակարգեր աշխատում են նաև Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում ևն։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am