Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 17:45 01-11-2025

Հայ-հունական քոլեջի ուսանողներն այցելել են Քառօրյա պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանի ընտանիքին

Այսօր Հայ ֊հունական քոլեջի ուսանողները՝ դասախոս Անի Ամիրջանյանի հետ այցելեցին Քառօրյա պատերազմի հերոս` Բագրատ Ալեքսանյանի տուն։

Դասախոսը Oragir.news-ի հետ զրույցում նշեց, որ հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը նվիրած հերոսների հիշատակը վառ պահելը յուրաքանչյուրիս պարտքն է։ Այդ նպատակով մի խումբ ուսանողներ այցելեցին քառօրյա պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանի տուն՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին և անձամբ ճանաչելու այն ընտանիքը, որտեղ ձևավորվել էր մի երիտասարդ, ով իր կյանքը չխնայեց հանուն հայրենիքի խաղաղության։

Դասախոսը պատմում է, որ հերոսի մայրը հուզմունքով դիմավորեց այցելուներին և երկար ժամանակ չէր կարողանում զսպել արցունքները՝ պատմելով Բագրատի կյանքի ու հերոսական ուղու մասին։ Նրա պատմությունները լցված էին թե՛ մայրական ցավով, թե՛ հպարտությամբ։

«Բագրատը միշտ երազում էր ծառայել հայրենիքին։ Չնայած այն բանին, որ իրեն ծառայության չպետք է տանեին առողջական խնդիրների պատճառով նա ամեն կերպ փորձում էր գնալ՝ իր պարտքը տալու հայրենիքին։ Ասում էր՝ ինչպե՞ս կարող եմ հանգիստ մնալ, երբ տատիկիս տունը Արցախում է,ընկերներս ծառայում են»,- պատմել է մայրը՝ հուզված ձայնով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
19:54 Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա