Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 09:17 01-11-2025

Ոստիկանության գվարդիայի հրամանատար է նշանակվել

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար։

Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ից գործարկվում է Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։

Գվարդիայի հիմնական խնդիրներն են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:

Ամենից շատ դիտված