copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 22:41 31-10-2025

Ոստիկանության գվարդիայի պետի հավանական թեկնածուներից մեկը Հայկ Բաբայանն է. առաջիկայում էլ պաշտոնանկություններ են սպասվում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վաղը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանում իր գործունեությունն է սկսելու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության գվարդիայի պետի հավանական թեկնածուն օրերս ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հայկ Բաբայանն է, ով առաջիկայում հնարավոր է նշանակվի ոստիկանության գվարդիայի պետ։

Առաջիկայում նաև կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու ոստիկանության պարեկային ծառայության ղեկավար կազմում, ինչպես նաև ՊԾ Երևան քաղաքի գնդում և հնարավոր է ոչ միայն լինեն պաշտոնյաների տեղափոխություններ, այլև պաշտոնանկություններ, հիմնականում՝ Երևանի գնդում, և պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիստ հանձնարարականն է, այն, որ Երևանում խցանումները դարձել են մի իսկական գլխացավանք, որին համակարծիք է հանրության գերակշիռ մասը, ու հիմա ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը նույնպես մեղքի իր բաժինն ունի, ինչքան որ ունեն նաև «Վեոլիա ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները, քանի որ քանդման աշխատանքներ են իրականացնում՝ ջրագծեր ու էլեկտրալարեր անցկացնելու համար, և օրերով աշխատանքն առաջ չի գնում, որոշ դեպքերում էլ փորման աշխատանքներից հետո ասֆալտապատումը կատարում են ուշ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից