copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 18:26 31-10-2025

Շիրակի մարզպետի խորհրդականը սանիկի հետ ծեծի է ենթարկել պարեկին

Երեկվանից մամուլում տարածվել է տեղեկություն, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդականը Գոռ Սարոյանը երեկ իր սանիկի հետ ծեծել է պարեկային ծառայողի։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ հոկտեմբերի 29-ին Գոռ Սարոյանը իր սանիկի՝ քրեական ոստիկանության աշխատակից Արտյոմ Հովհաննիսյանի հետ միասին ծեծի են ենթարկել պարեկային ծառայողի (անունը չի նշում)։

Oragir.News-ի աղբյուրի պնդմամբ` դեպքից հետո Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը անձամբ է միջամտել՝ ապահովելով, որ իր խորհրդականը խուսափի քրեական պատասխանատվությունից։ Արդյունքում «պատժվել» է միայն Արտյոմ Հովհաննիսյանը՝ այն էլ ընդամենը աշխատանքից ազատվելով։

Ուշագրավն այն է, որ այսօր լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետը ձևացրեց, որ իբր տեղյակ չէ հիշյալ դեպքից։ «Փորձը ցույց է տալիս, որ լրատվականները ոչ միշտ են ճիշտ բաներ գրում։Ես երեկ Գյումրիում չեմ եղել, տեղեկություններ չունեմ, թե ինչ է տեղի ունեցել»,-ասել է Դավիթ Առուշանյանը։ Շիրակի մարզպետը հայտարարեց, որ գա Գյումրի կհասկանա, թե ինչ է կատարվել։ «Գնամ Գյումրի կհասկանամ ինչ է եղել ու ինչի համար է նման աղմուկ բարձրացել։

Զանգով կարող էի տեղեկանալ, բայց ես տեղում կճշտեմ, հարցերը շատ են»։ Դավիթ Առուշանյանը եկավ Գյումրի, բայց Oragir.News-ի հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Ակնհայտ է, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը չունի պատասխան, որովհետև առաջին դեպքը չէ, որ նրա ներկայիս խորհրդական Գոռ Սարոյանը հայտնվում է աղմկոտ պատմությունների մեջ:

Հիշեցնենք, որ 2023 թ. հունիսին, երբ Գոռ Սարոյանը զբաղեցնում էր Գյումրիի քաղաքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների բաժինը, այդ ժամանակ նա իր աշխատասենյակում մի քաղաքացու էր ծեծի ենթարկել, ինչի արդյունքում վնասվել էր քաղաքացու գլուխը։

Նշենք նաև, որ Գոռ Սարոյանը 2017 թ. ոստիկան աշխատած ժամանակ գյումրեցի հայտնի ֆայտոնչուն է դաժան ծեծի ենթարկել։ Ուշագրավն այն է, որ հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված 43 քաղաքացիներին մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը), բայց մարզպետի խորհրդականի և նրա սանիկի մասնակցությամբ միջադեպը փորձում են ծածկադմփոց անել։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները