copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 18:54 30-10-2025

Պապոյանը Գերմանիայում ներկայացրել է խելացի գյուղատնտեսության խթանման Հայաստանի տեսլականը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի գյուղատնտեսության, պարենի և տարածաշրջանային ինքնության դաշնային նախարար Ալոիզ Ռայների հետ։

Հանդիպման ընթացքում նախարար Պապոյանը կարևորել է երկու գործակալությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում:

Նա հավելել է, որ արդեն գրանցվել է շոշափելի առաջընթաց՝ ոռոգման համակարգերի արդիականացման, գյուղական համայնքներում վերականգնվող էներգիայի օգտագործման և գյուղատնտեսության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման ոլորտներում։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ներդրումային քաղաքականության հայեցակարգը, արտահանման ռազմավարությունը, ինչպես նաև Հայաստանի՝ խելացի, կլիմակայուն և ռեսուրսարդյունավետ գյուղատնտեսության խթանման տեսլականը։

«Հայաստանը խորապես գնահատում է Գերմանիայի հետ ձևավորված գործընկերությունը, որը հիմնված է կայունության, նորարարության և փոխադարձ բարեկեցության արժեքների վրա։ Համոզված եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կբացի նոր հեռանկարներ գյուղատնտեսության, գյուղական զարգացման, արտահանման դիվերսիֆիկացիայի և տարածաշրջանային կապերի ոլորտներում։ Միասին կարող ենք կառուցել ավելի մրցունակ, կայուն և առաջադեմ գյուղատնտեսական ոլորտ», – ամփոփել է նախարարը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
22:39 Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական գործարանը կանգնել է ԱԹՍ-ի հարձակումից հետո