Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 17:07 30-10-2025

ՀՀ գործող գլխավոր դատախազն ու Քննչական կոմիտեի ղեկավարը ստախոս են․ Բագրատ Սրբազան

Դատավարության ընթացքում Բագրատ Սրբազանը նշեց, որ առկա է խճճված իրավիճակ և դեպքերի վերաբերյալ կան խոսքեր, որոնք, ըստ նրա, հստակ արձանագրված են։

«Ես ուզում եմ կրկնել՝ այս հրապարակային արձանագրումներին երկու ամսից ավելի ոչ մի իրավական հետապնդում չի եղել, ո՛չ մեղադրողների կողմից, ո՛չ իրավապահ համակարգի այլ մարմինների կողմից։ Մենք և մեր պաշտպանները հանցագործության մասին հաղորդում ենք տվել, և հիմա հրապարակային ասում եմ՝ ամենայն պատասխանատվությամբ, Հայաստանի Հանրապետությունում գործող գլխավոր դատախազն ու Քննչական կոմիտեի ղեկավարները ստախոս են։ Եթե իմ հայտարարությունը կապված է ուրիշ գործի հետ, պատրաստ եմ դա գրի առնել», – ասաց Սրբազանը։

Նա ընդգծեց, որ իր խոսքերը նպատակ ունեն արձանագրելու փաստերը և հստակեցնելու իր դիրքորոշումը՝ առանց լրացուցիչ մեկնաբանությունների կամ գնահատականների իրավապահ մարմինների գործողությունների մասին։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին