Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 16:16 29-10-2025

Ձերբակալվել են Գյումրիում հայտնի ակտիվիստ եղբայրները

Oragir.News-ի տեղեկություններով` ձերբակալվել են Գյումրիում հայտնի ակտիվիստ եղբայրները` Տիգրան և Գևորգ Ավագյանները։

Նշենք, որ Ավագյան եղբայրները Գյումրիի ավագանու Կոմունիստական կուսակցության անդամ են։

Գյումրիի ավագանու ՀԿԿ քարտուղար Լուսինե Անանյանը Oragir.News-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը։

«Մոտ երկու ժամ առաջ Տիգրան Ավագյանի կինը զանգեց և ասաց, որ եղբայրներին տարել են քննչական կոմիտե։ Գնացել եմ ՔԿ, փաստաբանը ներսում էր։ Փաստաբանը դուրս եկավ և հայտնեց, որ եղբայրներին կալանքի են տալու։ Հետո եղբայրներին տեսա, խոսեցինք ասեցին, որ տանելու են ՁՊՎ, հետո վճիռը կարդան։ Հերթական քոփի-փաստով տեսնենք, թե հաջորդը ո՞վ է լինելու։ Ես նշեմ, որ Ավագյան եղբայրներից մեկը` Տիգրանը պետք է Սեդրակ Սահակյանի վայր դրած մանդատը վերցներ, նա ցուցակի հաջորդ համար»,- հայտնեց Լուսինե Անանյանը։

Անանյանի խոսքով` պարզ է, որ քաղաքական հետապնդում է, ճնշում է, որպեսզի խափանեն ավագանու աշխատանքը։

«Իշխանազավթում են նախապատրաստում։ Սա անթույլատրելի է, դատապարտելի է։ Իշխանությունը պիտի հասկանա, որ նման կերպ չեն կարող ազդեցություն ունենալ ժողովրդի վրա»,-ընդգծեց Գյումրիի ավագանու ՀԿԿ քարտուղար Լուսինե Անանյանը։

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու ՀԿԿ երկու անդամ` Գևորգ Ղուկասյանը և Սեդրակ Սահակյանը կալանավորվել են 2 ամսով։

Նշենք նաև, որ երեկ Գյումրիի քաղաքապետի եղբոր թոռը` Գևորգ Ղուկասյանը, վայր է դրել ավագանու իր մանդատը։

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
21:16 Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները հաշվեհարդար են. Աբրահամյան
21:09 Ծառուկյանի նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ. ընդդիմադիր կուսակցություններ
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին