Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 40 րոպե առաջ - 20:43 07-07-2026

Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը վերադարձավ ՀՊԼ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Երևանի «Արարատում»։ Տրանսֆերի մասին պաշտոնապես հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

​33-ամյա փորձառու պաշտպանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Չինաստանի և Հունգարիայի առաջնություններում՝ կուտակելով մեծ միջազգային փորձ։

Նշենք, որ 2021 թվականին Հարոյանը ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

​Հայաստանի ազգային թիմի կազմում պաշտպանն անցկացրել է 92 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ՝ երկար տարիներ կրելով ավագի թևկապը։