copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 10:12 27-10-2025

Փաշինյանն իրեն մի օր կառավարություն է հռչակում, վաղը՝ կաթողիկոս, մի օր էլ կհոգնի ու կալանավոր կհռչակի

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Իշխանությունն ընդամենը համեստություն է դրսևորել և կիրակնօրյա պատարագի օրը միայն Արագածոտնի թեմի հոգևորականներին քննչական հրավիրել:

Կարող էր չէ՞ միանգամից բոլորին առանց քննչական հրավիրելու՝ «պարելով» տներից հավաքել` մոմավաճառից մինչև բարձրաստիճան հոգևորականներ, ԱԺ-ի արտահերթ նիստով դատեր ու ճանապարհեր գաղութներ:

Բայց չի արել. դրա փոխարեն ընդամենը մարդուն արատավորող գործողություններ է արել, հետո չարչարվել տելեգրամ կանալ բացել, հետո իրենց քարոզչական միջոցներով տարածել: Մի խոսքով` պատվերին մունաթ:

Իսկ օրենքներն ու սահմանադրությունը ի՞նչ կապ ունեն իշխանության հետ, դա իրենց հո չի՞ վերաբերում, դա գրվել է սովորական մահկանացուներիս համար, իսկ իրենք վեր են ամեն ինչից:

Փաշինյանն իրեն մի օր կառավարություն է հռչակում, վաղը կաթողիկոս կհռչակի, մի օր էլ կհոգնի ու կալանավոր կհռչակի»:

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին