Ըստ էության 11 ամիս առաջ - 21:30 25-09-2025

Ըստ էության․ Նիկոլը տգետ ու սրբապիղծ է, եթե հռչակում է «4-րդ հանրապետություն»․ Պարույր Հայրիկյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանին։

Նրա հետ խոսել ենք Փարաքարի համայնքապետի ողբերգական սպանության, դրան իշխանությունների արձագանքի, ՔՊ-ականների հայտարարության, որ 20 տարի առաջ օրը մեկ քաղաքական սպանություն էր տեղի ունենում, սեպտեմբերի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համագումարում Նիկոլ Փաշինյանի 4-րդ հանրապետություն հռչակելու հայտարարության, դրա վտանգների, Նիկոլ Փաշինյանի կողմից նախկին նախագահներին Հայաստանի բանակի զինծառայողների Արցախում ծառայությունն իրականացնելու մեջ մեղադրելու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարած իմպիչմենտի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով սեպտեմբերի 20-ին ՔՊԿ 7-րդ համագումարի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ 4-րդ հանրապետություն հռչակելու հայտարարությանը, Հայրիկյանը նկատեց․ «Եթե դուք հիմա մտնեք գժանց ու մեկը ասի՝ ես Նապոլեոնն եմմ, ինչ կմտածեք։ ՔՊԿ համագումարը ինձ հիշեցրեց գժերի և դժբախտների հավաք։ 4-րդ հանրապետություն ասող տգետ և սրբապիղծ է»։

Հայրիկյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոնն հանցախմբի ղեկավար է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ