copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 21:56 25-10-2025

Սահմանապահները ծառայությունն իրականացնում են առանց սաղավարտների․ Փաշինյանը Կիրանցում էր

Նիկոլ Փաշինյանը այցելել է սահմանային Կիրանց, որտեղ ծանոթացել է նոր կառուցված ճանապարհին, ենթակառուցվածքներին և դպրոցի պայմաններին։

Փաշինյանի խոսքով՝ այս ճանապարհը ամբողջությամբ կառուցվել է զրոյից․ «Նախկինում այստեղ ճանապարհը փոսերով էր, իսկ այժմ ամբողջ հատվածը նոր է կառուցվել»,- նշել է նա։

Նա նաև անդրադարձել է սահմանապահների ծառայության պայմաններին՝ նշելով, որ ներկայումս սահմանապահները ծառայությունն իրականացնում են առանց սաղավարտների և զրահաբաճկոնների․ «Ծառայությունն իրականացվում է սովորական սահմանապահ եղանակով՝ երկկողմանի։ Սա ցույց է տալիս, որ իրավիճակը կայուն է և խաղաղ»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ դպրոցի երկայնքով կառուցվել է պաշտպանական պատ՝ «խաղաղության կոնցեպցիայի» շրջանակում՝ համայնքի անվտանգության և աշակերտների հոգեբանական հանգստության ապահովման նպատակով։

«Շատ կարևոր է, որ և այստեղ և Սյունիքի մարզի 73 կմ-անոց հատվածում, երբ սահմանապահներն են կանգնել, որևէ մի հատիկ հրադադարի ռեժիմի նույնիսկ չսահմանազատված հատվածներում չի եղել»,- նշել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին