copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 18:37 24-10-2025

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը

ԱԺ ՔՊ խմբակցությունը ներկայացրել է օրինագիծ՝ առաջարկելով փոփոխություններ կատարել համընդհանուր հայտարարագրման համակարգում և պարզեցնել այն։ Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց այն:

«Հիմնական փոփոխությունն այն է, որ նախատեսվում է հայտարարագրերը նախալրացնել ՊԵԿ-ի կողմից և հայտարարատուներին տալ բավական տևական ժամանակ՝ մուտք գործելու ՊԵԿ-ի կայք»,-հայտնել է Պողոսյանը:

Ըստ փոխնախարարի՝ եթե չկան հայտարարագրի լրացումներ, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը, սովորական կանոնի համաձայն, հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ն է, հայտարարագիրը կհամարվի ներկայացված. «Իհարկե, այս տարվա համար կա ավելի երկար վերջնաժամկետ, որը նոյեմբերի 1-ն է»։

Նա նաև տեղեկացրել է, որ օրինագծով կհանվի հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված տուգանքը:

Արդյունքում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը։

Կողմ - 60
Դեմ - 2
Ձեռնպահ - 6:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել