Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 23-10-2025

Նիկոլն իրա շիզոֆրենիկ մտքերն ա անում, ոչ թե ժողովրդի ուզածը․ հարցում

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ընդիմությունն ուրիշ կինոյի մեջ է և այսօր Հայաստանը ծաղկող, զարգացող, ինքնիշխան, անկախ, ինքնուրույն պետություն է:

«Ընդդիմությունը ինչու է բացակա, որովհետև իրենց բոլոր թեզերը ջարդվել են: Օրինակ հիմա իրենք գան, ինչ հարցնեն: Չի կարա տենց անընդհատ խոտանված կադրերով քաղաքականություն վարել: Իսկ այն պատմությունը, որը մենք ենք ներկայացնում, այդ պատմությունը հետաքրիքր է: Ինչի, երկու պատճառով, որ ինքը նախ նոր է սկսել, և իր մեկնարկի և շարունակության տրամաբանությունը բոլորովին ուրիշ բանի մասին է: Մենք անում ենք այն, ինչ մեր ժողովուրդը ուզում է»,- ասել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր անում է այն, ինչ ժողովուրդն է ցանկանում»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը ստում է։

«Տենց բան ա անու՞մ, համաձայն չեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ժողովուրդը չի ցանկանում Նիկոլ Փաշինյանի արածները։ «Չեմ կարա ասեմ, ժողովուրդը չի ցանկանում էն ինչ ինքն ա անում։ Ինքն իր ա շիզոֆրենիկ մտքերով հազիվ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ոչ մի ղեկավար ժողովրդի մասին չի մտածում։ «91 թվից ոչ մեկ պետության ու ժողովրդի մասին չի մտածում Հայաստանի շահերը ոչ մի ղեկավար չի պահել, առավելևս Նիկոլ Փաշինյանը։ Ժողովուրդն ու պետությունն են տուժում»,- ասաց նա։

«Ոչ, ոչ մի բան էլ չի անում ժողովրդի ուզելով։ Ինչ իր ա խելքը բրդում ա էն ա անում։ Ոչ սուտ ա ասում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից