Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:30 20-03-2026

Նիկոլն ով ա․ իրա հետ ա պետք միշտ «արա»-ով խոսել․ հարցում

Նիկոլ Փաշինյանը նախօրեին իր տելեգրամյան ալիքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի «ուժեղ» արտահայտությանը և արա-ով է դիմել իր մրցակիցներին։ «Այդ որ ասում եք ուժեղ եք, ուժեղ եք, ինչո՞վ եք ուժեղ, արա, մտեք ուղիղ եթեր, 30 անգամ ձգվեք և ես ընդունեմ որ ուժեղ եք, կամ ուրիշ տարբերակ, ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության ասեք որն է Իսպանիայի մայրաքաղաքը, և ես կընդունեմ, որ սուպեր ինտելեկտուալ եք, ուժեղ ինտելեկտուալ»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Նիկոլ Փաշինյանն իր մրցակիցներին արա-ով է դիմում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չի, որոշներն էլ ասացին, որ նախկին իշխանություններն ավելի վատ բառապաշարով էին խոսում։

«Ես կուզեի էդ մրցակիցների բառապաշարը լսել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ միշտ պետք է խոսել արա-ով։ «Ասենք Նիկոլն ով ա, իրա հետ միշտ պետք ա խոսել միայն արայով։ Երկրի վարչապետը միայն անունով չի, երկրի վարչաապետը պիտի լինի հարգանքով մարդ, սիրի իրա ընտանիքը»,- նշեց նա։

«Փաշինյանի ոչ մի արած նորմալ չի, իրա բնույթն ա տենց»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը