copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 16:17 23-10-2025

Իտալիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները մասնակցել են «Խաղաղությունը հնարավոր է» քննարկմանը

Հոկտեմբերի 22-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Իտալիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Ասլանովը մասնակցեցին Festival della Diplomazia ակումբի ղեկավար Ջորջո Բարտոլոմուչչիի հրավերով անցկացված «Խաղաղությունը հնարավոր է» քննարկմանը, որին ներկա էին Իտալիայի տարբեր համալսարանների շուրջ 150 գիտական աշխատողներ և ուսանողներ: Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:

Քննարկման մոդերատորն էր Հռոմի քաղաքապետի դիվանագիտական խորհրդական Ֆաբիո Սոկոլովիչը:

Հայաստանի դեսպանը, ներկայացնելով տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի վարչապետի և ԱԳ նախարարի կողմից արված աշխատանքը, կարևորելով օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդգծել է վաշինգտոնյան փաստաթղթերի նշանակությունը: Անդրադառնալով խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ վարչապետ Փաշինյանի գործադրած ջանքերին՝ դեսպանը, մասնավորապես մեջբերել է վարչապետի ուղերձի հետևյալ հատվածը.

«Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք նաև անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Հռչակեցինք, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»:

Խոսելով Հայաստանով տարանցիկ ճանապարհի մասին՝ դեսպանը հատուկ նշել է դրա գործունեության՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության, հավասարության համաձայնեցված սկզբունքները:

Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները նաև կարևորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձնահատուկ դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է