Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:05 25-06-2021

Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի առցանց քննարկմանը

Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը որպես հատուկ բանախոս մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի հումանիտար հարցերի բաժնի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված «Մարդասիրական օգնություն, միջազգային պատժամիջոցներ և զինված հակամարտություններ» թեմայով առցանց քննարկմանը։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը:

Միջոցառումը կազմակերպվել է «Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների ՄԱԱԹ հիմնադրամի» նախաձեռնությամբ։

Պաշտպանը անդրադարձել է 2020 թվականի աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործություններին և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, ինչպես նաև ներկայացրել ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ Նա մատնանշել է տեղահանված անձանց բոլոր խնդիրները և ընդգծել միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու խիստ անհրաժեշտությունը։

Անդրադառնալով հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց ապօրինաբար Ադրբեջանում պահելու խնդրին՝ Պաշտպանը անընդունելի է համարել միջազգային կազմակերպությունների լռությունը Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացվող շինծու և հակաիրավական դատավարությունների հարցում և պնդել, որ միջազգային հանրությունը պետք է առավել մեծ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում։

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է նաև պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի դեպքերը և նշել, որ չնայած հայկական մշակութային կոթողներին սպառնացող վտանգի մասին պարբերաբար ահազանգերին՝ միջազգային համապատասխան մարմինները և մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն հստակ քայեր չեն ձեռնարկում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակույթը ոչնչացումից փրկելու համար։

Գեղամ Ստեփանյանը դատապարտելի է համարել Արցախի մեկուսացումը միջազգային հանրության կողմից՝ շեշտելով, որ հենց մեկուսացման պատճառով է, որ միջազգային հանրությունը խորությամբ չի գիտակցում խնդրի էությունը, որը ոչ թե տարածքային վեճ է, այլ Արցախի ժողովրդի պայքարն է իրենց իրավունքների պաշտպանության համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով