copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 13:23 23-10-2025

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը, Հայ դատի հանձնախմբի ուղեկցությամբ, հանդիպել է կանադայի վարչապետին

Հոկտեմբերի 21 Օտտավայում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Կարնիի հետ՝ Հայ Դատի Կանադայի հանձնախմբի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք առանցքային հարցերի՝ Հայաստանի ինքնիշխանություն, արցախահայության՝ Արցախ վերադարձի իրավունք, հայկական մշակութային վտանգված ժառանգության պաշտպանություն Արցախում, Բաքվում ապօրինաբար պատանդառված հայ գերիների ազատ արձակում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման հեռանկարներ։

Հանդիպումն արտացոլում է Կանադայի իշխանության և կանադահայ համայնքի միջև ձևավորված խոր գործընկերությունը՝ հիմնված մարդու իրավունքների, փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների վրա։

Հանդիպման ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին ուղեկցում էին Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբկեն Արք. Չարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ազգային ընդհանուր Ժողովի պատգամավոր Րաֆֆի Տոնապետյանը, Հայ դատի Կանադայի հանձնախմբի նախագահ Խորեն Տիմիթյանը և այլք։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է