copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:35 30-11-2021

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք

Անթիլիասի Մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք: Այդ մասին հայտնեցին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կապի և տեղեկատվության բաժնից:

Հանդիպման սկզբում Վեհափառ Հայրապետը ողջունել է Մայրավանք ժամանած թեմակալ առաջնորդներին: Խոսելով միաբանական կյանքին առնչված երևույթների մասին՝ նա շեշտել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանությունը այսօր ամբողջական նվիրումով լծված է հայ ժողովրդի ծառայությանը՝ թե՛ թեմերի ներսում և թե՛ Կաթողիկոսարանի մեջ: Ապա Հայրապետը անդրադարձ է կատարել առաջիկա տեղի ունենալիք կրոնական և քաղաքական ժողովներին:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև խոսել է հայ ազգին ու հայրենիքին հուզող հարցերի մասին:

Հանդիպման ավարտին հավաքի մասնակից միաբանները համահունչ կերպով կատարել են «Կիլիկիա» քայլերգը և «Կիլիկեան Ուխտի» հայրապետական մաղթերգը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում