Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 7 ամիս առաջ - 12:15 23-10-2025

Третьим будешь? Մեկ շաբաթվա ընթացքում ակնհայտ քաղաքական պատճառով կալանավորվում է արդեն 2-րդ փաստաբանը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Третьим будешь?
Մեկ շաբաթվա ընթացքում ակնհայտ քաղաքական պատճառով, ակնհայտ ապօրինաբար, ակնհայտ անհիմն կալանավորվում է արդեն երկրորդ փաստաբանը՝ Ռուբեն Մխիթարյանը։

Հոկտեմբերի 20-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցած դեպքերը ամբողջությամբ տեսագրված են, և ոչ միայն առկա չէ Ռուբենի ենթադրյալ «հանցանքը» հաստատող որևէ կադր, այլ հակառակը՝ առկա են այն հերքող ու բացառող բազում կադրեր։

Բայց, այնուհանդերձ, Ռուբենին կալանավորեցին։

Ինչու՞: Շատ պարզունակ է։

1) Որպեսզի մեր՝ իրավապաշտպաններիս, փաստաբաններիս «աչքը վախեցնեն» ու ստիպեն կա՛մ դադարեցնել իրավապաշտպան գործունեությունը, կա՛մ գոնե նվազեցնել դրա ինտենսիվությունը։
2) Որպեսզի վախեցնեն ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների աչքը և ստիպեն հեռու մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերից։
3) Որպեսզի վախեցնեն հավատարիմ Հայ Առաքելականների աչքը և ստիպեն «իքս օրը» ձեռնպահ մնալ Սբ.Էջմիածինը պաշտպանելուց։
Ի՞նչ պետք է անենք մենք։
1) ՉՎԱԽԵՆԱՆՔ:
2) Հաշտվենք այն պարզ իրողության հետ, որ մեր երկրում հաստատվել է Քադաֆիի, Սադամի ռեժիմից էլ ավելի վատ ռեժիմ։
3) Մեր սրտերում ամրապնդենք այն համոզմունքը, որ ցանկացած բարոյական մարդու բարոյական պարտքն է պայքարել ռեժիմի դեմ՝ անկախ հալածանքների մեծ ռիսկից։
4) Ռեժիմի կողմից հալածանքի ենթարկվելը համարենք պատվաբեր։
ՀԳ. Երկու օրվա ընթացքում մեր երկրում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվեց-եռապատկվեց։ Բայց «ժողովրդավարության քրմերը», իհարկե, չեն արձագանքելու, չեն դատապարտելու, չեն սաստելու։ Պետք չի ակնկալել։ Իսկ փաստագրել ու ներկայացնել պետք է։ Որ հետո չասեն՝ «Էս ինչե՞ր են կատարվել Հայաստանում, վու՜յ մե՜, բա խի՞ շուտ չէիք ասում»»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ