copy image url
Ավելին 5 տարի առաջ - 19:55 16-06-2021

Անջելինա Ջոլին նախկին ամուսնու՝ Ջոնի Լի Միլերի հետ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպել է երկրորդ անգամ

Թվում է, թե 2021 թվականը հավակնում է լինել աստղային վերամիավորման տարի: 51-ամյա Ջենիֆեր Լոպեսի և 48-ամյա Բեն Աֆլեքի սիրավեպի վերսկսումից հետո, կարծես թե կրկին վերամիավորվել են ցանկանում 46-ամյա Անջելինա Ջոլին և նրա 48-ամյա նախկին ամուսին՝ Ջոնի Լի Միլլերը։

Երեկ դերասանուհին իր 17-ամյա որդու՝ Փաքսի հետ, այցելել է նախկին ամուսնուն՝ Նյու Յորքի նրա բնակարանում: Պապարացիները նկատել են, թե ինչպես են Ջոլին և Փաքսը մտնում այն տունը, որտեղ Միլերն է ապրում:

Վերջին մի քանի օրվա ընթացքում սա նախկին ամուսինների երկրորդ հանդիպումն է. Հանգստյան օրերին Անջելինան և Ջոնին միասին ընթրել էին։ Դերասանուհուն լուսանկարել էին Միլերի բնակարանի մոտ՝ մի շիշ թանկարժեք գինիով:

Այս անգամ դերասանուհին մոտ մեկ ժամ է անցկացրել Միլերի տանը, իսկ հետո նա և Փաքսը հեռացել են:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից