copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:48 10-03-2021

ԱՀԿ-Ն ՀԱՅՏՆԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ COVID-19-Ի ԴԵՊՔԵՐԻ 2% ԱՃԻ ՄԱՍԻՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է ամբողջ աշխարհում մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության աճի մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ներկայացված տվյալների՝ աճի ցուցանիշը կազմել է 2%, այն է՝ 2.7 մլն դեպք: Դա գերազանցում է նախորդ շաբաթվա տվյալները:

Միաժամանակ կորոնավիրուսով հիվանդների մահացության ցուցանիշը նվազել է 6%-ով:

«Համաշխարհային մակարդակով երկրների մոտ կեսում նոր դեպքերի թիվը նվազել է, այն դեպքում, երբ մյուս կեսում նկատվում է դեպքերի աճ»,- նշել է ԱՀԿ-ն:

Հիվանդացության աճն առավելապես զգացվել է Աֆրիկայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղ գրանցվել է նաև մահացության աճ, և Եվրոպայում:

Աշխարհում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է ավելի քան 118 մլն վարակակիր, 93.7 մլն-ից ավելի մարդ առողջացել է, 2.6 մլն-ից ավելի մարդ՝ մահացել: Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ով վարակված ավելի քան 4.3 մլն մարդ:

Ռուսաստանն աշխարհում առաջին պետությունն է, որը գրանցել է COVID-19-ի դեմ պատվաստանյութը: Դեղամիջոցը ստեղծվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի համատեղ ջանքերով: Այն կոչվում է «Սպուտնիկ Վ»:

Հոկտեմբերի 15-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինը պատմել է COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին, որը կոչվում է «ԷպիՎակԿորոնա»: Այն ստեղծել է նովոսիբիրյան «Վեկտոր» կենտրոնը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից