copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 17:50 21-10-2025

Հայաստանը ռուսական գազի համար տարածաշրջանում ամենաթանկն է վճարում

Ըստ բաց աղբյուրների Հայաստանում սպառողները ռուսական գազի համար վճարում են ամենաբարձր սակագներից մեկը նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում։

Ըստ տվյալների՝ Հայաստանում գազի մեկ խորանարդ մետրի գինը կազմում է 30 ռուսական ռուբլի, ինչը գրեթե չորս անգամ ավելի բարձր է, քան Ռուսաստանում գործող միջին գինը։

Աղյուսակի համաձայն՝ Ռուսաստանում գազը արժե 8.3 ռուբլի, Բելառուսում՝ 12.1 ռուբլի,
Ղրղզստանում՝ 19.4 ռուբլի, Հայաստանում՝ 30 ռուբլի։

Համեմատության համար՝ Լիտվայում, որտեղ ռուսական գազի մատակարարումները դադարեցվել են, գազի գինը հասնում է 92.9 ռուբլու, Մոլդովայում՝ 79.8 ռուբլու, Էստոնիայում՝ 75.1 ռուբլու, իսկ Լատվիայում՝ 72.3 ռուբլու։

Տարածաշրջանի մի շարք այլ երկրներում գինը էապես ցածր է․ Վրաստանում այն կազմում է 16.1 ռուբլի, Ուկրաինայում՝ 15.4, Ուզբեկստանում՝ 6.7–20, Ադրբեջանում՝ 5.9–14.3, Ղազախստանում՝ 5.3 ռուբլի։

Փորձագետների գնահատմամբ՝ գազի գների նման տարբերությունները պայմանավորված են ոչ միայն մատակարարման ծավալներով և պայմանագրային պայմաններով, այլև ներքին հարկային քաղաքականությամբ, փոխադրամիջոցների ծախսերով և փոխարժեքի տատանումներով։

Այնուամենայնիվ, ներկայացված տվյալները ևս մեկ անգամ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում էլ Հայաստանը շարունակում է վճարել համեմատաբար բարձր գին ռուսական գազի համար:

Տվյալներն՝ աղյուսակում:



Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
21:38 Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
21:45 Գնալդ ապացուցեց էս աշխարհի անարդար լինելը. Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ ավտովթարից մահացած տալի հիշատակին