copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 09:35 21-10-2025

Խուդաթյանը ծանոթացել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի վերականգնման աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով այսօր Տավուշի մարզում էր։ Մինչ Տավուշ հասնելը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ նախարարը ծանոթացել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներին, որոնք մեծ թափով ընթանում են այս պահին։

Այնուհետև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ նախարարն այցելել է Թթու ջուր-Նավուր ավտոճանապարհ, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտվել են, կատարվել են գծանշման աշխատանքներ և ճանապարհն ամբողջությամբ շահագործվում է։

Հաջորդ կանգառը Տավուշի մարզի Չինչին բնակավայրն էր, որտեղ հիմնանորոգվում է 10 կմ երկարությամբ ճանապարհը։ Տեղում արձանագրվել են մի շարք թերություններ։ Նախարարը հանձնարարել է շինարարին վերացնել թերությունները, բացառել նախագծից շեղումները, քանի որ անորակ աշխատանքը ոչ մի պարագայում չի ընդունվելու։

Այց է կատարվել նաև Տավուշի մարզի Գանձաքար-Իծաքար հիմնանորոգվող ճանապարհահատվածում, որտեղ աշխատանքներն ավարտական փուլում են, ինչպես նաև կանգառ է կատարվել Խաշթառակի կամրջի մոտ։ Նոր մետաղական կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են։ Մետաղական կոնստրուկցիաների հիմնական մասն արդեն տեղադրված է։ Խաշթառակի կամուրջը վնասվել էր անցած տարի մայիսյան ջրհեղեղի ժամանակ։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
21:38 Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
21:45 Գնալդ ապացուցեց էս աշխարհի անարդար լինելը. Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ ավտովթարից մահացած տալի հիշատակին