copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 18:22 20-10-2025

Փաշինյանը չի կարող գնալ վա բանկ. նա ինքնուրույն խաղացող չէ, որ կարողանա սահմանել իր խաղադրույքի չափը. Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է վա բանկ:

Այդպես է բնորոշվում թե եկեղեցու, թե քաղաքական ընդդիմադիր դիրքավորմամբ տարբեր ուժերի նկատմամբ նրա կոշտ գործողությունների շղթան:

Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող գնալ վա բանկ: Նա դրա համար չունի բավարար սուբյեկտայնություն: Տվյալ պարագայում հարցը միայն ներքին տիրույթը չէ, այլ նաեւ արտաքին:

Նրան կարող են մղել ծայրահեղ խաղի, եւ չունենալով դիմադրության սկզբունքորեն կայուն ռեսուրս, նա բնականաբար ստիպված է լինելու խաղալ այդ տրամաբանությամբ: Բայց, դա վա բանկ չէ, Նիկոլ Փաշինյանն այդ իմաստով բավականաչափ ինքնուրույն խաղացող չէ, որ կարողանա սահմանել իր խաղադրույքի չափը:

Ավելին, նրա խաղադրույքի չափը, ըստ իս, սահմանվում է արտաքին քաղաքական պրոցեսների շրջապտույտում, եւ այդ առումով հենց դա է նաեւ Հայաստանի համար ներկայիս պատմական շրջափուլի վտանգավորությունը լիցքավորող հանգամանքներից մեկը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը