copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 11:50 18-05-2021

Ֆիլիպինցիները չեն կարող ինքնուրույն ընտրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն արգելել է երկրի բնակիչներին ընտրել կորոնավիրուսի դեմ այն պատվաստանյութը, որով կցանկանային պատվաստվել: Այս մասին հայտարարել է կառավարական PTV հեռուստաալիքը:

«Բոլոր հասանելի պատվաստանյութերն արդյունավետ են... Ոչ մի խտրականություն չի լինելու: Դուք չեք կարող ընտրել, թե որ պատվաստանյութն օգտագործեք, որովհետև դրանք բոլորը նույնն են»,- ասել է Ռոդրիգո Դուտերտեն:

Նրա խոսքով՝ երկրի հարուստ բնակիչների մեծ մասը սպասում է ԱՄՆ արտադրած պատվաստանյութերին, օրինակ՝ Pfizer և Moderna ընկերություններից: Նախագահը նշել է, որ դեմ է այս հարցում խտրականությանը: Նա շեշտել է, որ կառավարությունը մտադիր չէ որևէ մեկին առանձնացնել իր սոցիալական կարգավիճակի պատճառով, այս հարցում բոլոր մարդիկ նույն մակարդակի վրա են գտնվում:

Ֆիլիպինները հաստատել են Moderna ընկերության և ռուսական «Սպուտնիկ Վ» պատվաստանյութերի, ինչպես նաև Pfizer-ի, բրիտանա-շվեդական AstraZeneca-ի, չինական Sinovac-ի, հնդկական Bharat Biotech-ի և Janssen-ի (ամերիկյան Johnson & Johnson ընկերության արտադրած) պատվաստանյութերի արտակարգ օգտագործումը:

Նշենք, որ մայիսի 1-ին երկիրը ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ Վ» պատվաստանյութի առաջին խմբաքանակը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում