copy image url
Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 15:21 20-10-2025

Վարդան Ղուկասյանն ու ուժայինները վազելով մոտեցան ավտոմեքենային

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտից Գյումրու համայնքապետարանում հատուկջոկատայինները քննչական գործողություններ են կատարում․ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու ևս 7 անձ ձերբակալվել են կաշառքի գործով։

Դրսում ևս իրավիճակը շատ լարված է, մեծաթիվ ոստիկանական ուժեր և հարյուրավոր քաղաքացիներ են շենքի դիմաց, ովքեր թույլ չեն տալիս Ղուկասյանին դուրս հանել շենքից։

Քիչ առաջ Վարդան Ղուկասյանը, իրավապահների ուղեկցությամբ, դուրս եկավ շենքի ետնամուտքից. նրանք վազելով մոտեցան ավտոմեքենային:

Տեսանյութը՝ այստեղ