copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:30 18-10-2025

Ալեքսանդր Կոչուբաևին մեքենայում բռնության են ենթարկել․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Հոկտեմբերի 16-ին ԱԱԾ-ն Շենգավիթի դատարանի մոտից՝ «ասֆալտին փռելով» բերման էր ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին։ Մեզ պատմեցին, որ Կոչուբաեւին ոստիկանության այն մեքենայում, որով տեղափոխել են Քննչական կոմիտե, բռնության են ենթարկել՝ հարվածներ հասցրել։ Եւ եթե բերման ենթարկելու պրոցեսը տեսագրվել է, ապա բնականաբար, մեքենայում տեղի ունեցածի տեսագրությունը չկա, սակայն մեր աղբյուրները հաստատեցին դա:

Հայտնի փաստաբանը, հիշեցնենք, ձերբակալվել, ապա կալանավորվել է ֆեյսբուքյան գրառման համար, նա խիստ վրդովվել էր հոգեւորականների նկատմամբ քրեական հետապնդումներից եւ իր խոսքը ուղղել էր դատավորներին, դատախազններին եւ քննիչներին՝ սուր քննադատության ենթարկելով նրանց գործելաոճը, առանց հասցեականության։ Սա արդեն երկրորդ դեպքն է, որ փաստաբան է ձերբակալվում ֆեյսբուքյան գրառման համար, առաջինը Մուշեղ Շուշանյանն էր, որը կալանավորվել էր իբր թե բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է