Ըստ էության 9 ամիս առաջ - 20:00 17-10-2025

Ըստ էության․ Աղբավայրի հրդեհի համար ոչ մեկը գետնին չի պառկեցվել․ ԱԱԾ-ն զբաղված է՝ հոգևորականներին հետապնդելով

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանին։

Նրա հետ խոսել ենք նոր թափ ստացած եկեղեցու և հոգևորականների դեմ արշավի, հոգևորակնների դեմ Դանիել Իոաննիսյանի հաղորդում տալու, ֆեյսբուքյան գրառման համար խոշտագելով բազմաթիվ քաղաքական գործերով իրավապաշտպան գործունեություն իրականացնող Ալեքսանդր Կոչուբաևին ձերբակալելու և կալանքի տանելու, Էդմոն Մարուքյանին չճանաչելու և նրա խորհուրդներով չառաջնորդվելու Ռոբերտ Քոչարյանի հայտարարության և մի շարք հարցերի շուրջ։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հոգևորականների ձերբակալման մասին իմացել է լուրերից, Խաժակյանը բացառեց դա։ «Կարծում եմ, որ եկեղեցու դեմ արշավը ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից, նա է կազմակերպիչը։ Եթե ինչ-որ հեռախոսազրույց պետք է սպրդվի, ինչ-որ անձ պետք է կալանավորվի, կասկած չունեմ, որ ամեն ինչ համակարգում է ինքն անձամբ, որովհետև գործերն իրենց բնույթով քաղաքական են»,- ասաց նա։

Խոսելով այն հարցի մասին, որ հոգևորականների դե հաղորդում է տվել Դանիել Իոննիսյանը և դրանից պատիվ է զգացել, Խաժակյանը նշեց՝ «Կասկած չունեմ, որ Իոաննիսյանը դրանից պատիվ է զգում Հայ առաքելական եկեղեցու պարագայում, օրինակ, եթե դա լիներ Տիգրան Ավինյանն ու Նիկոլ Փաշինյանը, էլի կարող էր անել, բայց պատիվ չզգար»։

Ըստ Խաժակյանի՝ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի մասով ոչ ոքի գետնին չեն պառկեցրել, 2 ամսով կալանք չեն տվել, որովհետև իրավապահները զբաղված են հոգևորականներին հետապնդելով։ Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն իր սակավ հնարավորություններով չի կարող միաժամանակ աղբավայրի հրդեհի մեղավորներին գտնել և հոգևորականներին հետապնդել։

Մանրամասները՝ տեսանյութով․

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին