copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:54 01-06-2021

Մասիսի աղբավայրի հրդեհի հարցով ծառայողական քննություն է նշանակվել

Տեղեկությունը, թե փրկարար ծառայությունը հրաժարվել է մեկնել Մասիսի աղբավայրի հրդեհի ահազանգով, իրականությանը չի համապատասխանում: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում «Բյուջե-2020»-ի քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:

«Նման բան չկա: Իհարկե, տեղեկությունը ճշտելու համար արդեն փրկարար ծառայության տնօրենի կողմից նշանակվել է ծառայողական քննություն»,- ասաց Փիլոյանը:

Այնուամենայնիվ, չսպասելով քննության արդյունքներին, նախարարի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ դրա արդյունքում պարզվելու է, որ նման բան չի եղել:

«Ուղղակի թյուրիմացություն է եղել: Ով որ զանգահարել է, ոչ թե զանգահարել է 911, այլ զանգահարել է մարզային հերթապահություն, և բնականաբար, մարզային վարչության հերթապահը զեկուցել է վարչության պետին, որ նման ահազանգ է ստացվել, աշխատակիցները մեկնել են հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու»,- ասաց Փիլոյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել: Հրդեհի դեմ պայքարում են մինչ օրս։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից