Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 10 ամիս առաջ - 18:32 17-10-2025

Մխիթարյանը ամռանը կհեռանա «Ինտերից»․ Calciomercato

Հենրիխ Մխիթարյանը, Մատեո Դարմիանը, Ստեֆան դե Վրեյը և Ֆրանչեսկո Աչերբին ամռանը կհեռանան Միլանի «Ինտերից»։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:

Մեծ հավանականությամբ, Իտալիայի փոխչեմպիոնը նոր պայմանագրեր չի առաջարկի նրանց: «Ինտերի» սեփականատերերը ցանկանում են թեթևացնել աշխատավարձերի բյուջեն: Մխիթարյանի, Դարմիանի, Դե Վրեյի և Աչերբիի պայմանագրերի ժամկետը կսպառվի 2026 թվականի հուլիսի 1-ին:

Այս ֆուտբոլիստներից միայն Դե Վրեյի դեպքում կարող է որոշումը փոխվել: Ակումբում կարծում են, որ 33-ամյա նիդերլանդցի պաշտպանը կարող է ևս 2-3 մրցաշրջան անցկացնել բարձր մակարդակով:

Ավելի վաղ 36-ամյա Մխիթարյանը նշել էր, որ մարզական ապագայի վերաբերյալ դեռևս որոշում չունի:
Մխիթարյանն «Ինտերում» է 2022 թվականի ամառվանից: Ա Սերիայի առաջիկա տուրում «Ինտերը» հոկտեմբերի 18-ին կհյուրընկալվի «Ռոմային», որը հայ կիսապաշտպանի նախորդ ակումբն է:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը