copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:20 05-05-2021

Կանխատեսվում է, որ ՌԴ-ն Թուրքիայի հետ թռիչքները կվերսկսի ամռանը

Լրատվամիջոցներում հայտնվել է հաղորդագրություն,որ մայիսի 7-ից Թուրքիայում ներդրված լրացուցիչ սահմանափակող միջոցների վերացումից և կորոնավիրուսի համաճարակի երրորդ ալիքի հանդարտվելուց հետո Ռուսաստանը կարող է վերականգնել կանոնավոր և չարտերային թռիչքները երկրի օդանավակայաններով:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը, զբոսաշրջիկները կարող են այցելել Թուրքիա «եթե դրա համար պայմաններ ստեղծվեն, չեղարկվի առևտրի և զվարճանքի ենթակառուցվածքների աշխատանքը սահմանափակող խիստ արգելափակումը»: Ենթադրվում է, որ դա կարող է լինել ամռանը:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին տուրիստական ​​սեզոնը փրկելու նպատակով ակտիվ միջոցառումների իրականացման մասին: Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ մայիսի կեսերին ինքը նախատեսում է Ռուսաստանում նախարարական մակարդակի բանակցություններ վարել երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի և ռուս զբոսաշրջիկների համար հատուկ առավելությունների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին