Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 12:36 16-10-2025

Խցանումներն ազդում են նյարդային համակարգի վրա. Փաշինյանն առաջարկում է մի քիչ քրտնել, քան ներվայնանալ

«Անձամբ եմ ականատես եղել՝ Երևանի կենտրոնում ինչ է կատարվում։ Հեծանվով կառավարությունից Բաղրամյան 26 հասնելու խնդիր ունեի խցանումների պատճառով։ Չէի կարող՝ մտածելով, որ հեծանվով հնարավոր չէր անցնել»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով խցանումներին։

«Լավ, մեքենաները բերում են, որտե՞ղ են տեղավորելու։ Ես համաձայն եմ, որ խցանման պարագայում նույնիսկ էլեկտրոմոբիլ լինի»,-ընդգծել է նա:

Վարչապետը տեղեկացրել է, որ հանձնարարել է ՆԳՆ-ին, ՏԿԵՆ-իը և Երևանի քաղաքապետարանին՝ ստեղծել ճգնաժամային խումբ։

Ըստ նրա՝ քաղաք չկա, որտեղ հեծանիվ վարելու համար ճանապարհը հարթ է, և սովորական հեծանվով էլ կարելի է գնալ, օրինակ, Նորքի զանգված. «Ես անձամբ Երևանի բարձրադիր թաղամասերով հեծանվով անցել եմ, բայց կան հեծանիվներ, որ էլեկտրական շարժիչով են և առանց մեծ ջանքի կարելի է բարձրանալ. ավելի լավ է՝ մի քիչ քրտնել, քան շատ ներվայնանալ»։

Ըստ նրա՝ խցանումները մարդու նյարդային համակարգի վրա վատ են ազդում»,-շեշետել է վարչապետը։ Նա նաև շեշտել է. «Այն, ինչ երեկ տեսա, սարսափելի է ուղղակի, դա բառից բուն իմաստով ճգնաժամ է»։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին