copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:17 16-10-2025

Դատավորներին հրահանգել են տուն չգնալ․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պարտականությունները կատարող Ժորա Չիչոյանի հրահանգով Երեւանի առաջին ատյանի բոլոր դատարանները` իրենց բոլոր դատավորներով հանդերձ, մեկ շաբաթ շարունակ պետք է հերթապահեն դատարանում։ Նման բան մեկ էլ եղել է, երբ Սամվել Կարապետյանին էին ձերբակալում:

Հավանաբար, դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը մտածել է՝ տրցակներով միջնորդություններ են բերելու, բոլոր դատարանները հերթապահեն, որ հասցնեն կալանքի սանկցիաներ տալ: Հիմա 12 հոգեւորականի են բերման ենթարկել, եւ նորից նման հրահանգ է տրվել, թերեւս, կանխատեսում են, որ շատ միջնորդություններ կլինեն։

Մեր հարցին, թե որն է սրա իմաստը, ԲԴԽ-ից ասացին. «Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու, աշխատանքային ծանրաբեռնվածությունը հավասարակշռելու` մինչդատական վարույթի շրջանակում ներկայացված միջնորդությունները, բողոքները, օպերատիվ հետախուզական միջոցառումներն իրականացնելու մասին միջնորդությունները քննելու վերաբերյալ հերթապահությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է