Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 17:50 15-10-2025

Մենք դա անում ենք միշտ, կապ չունի՝ ում արածն է. Իոաննիսյանը՝ հոգևորականների ձերբակալության մասին

Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հովիվ տեր Արամը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում է, որ իրեն, և իր խոսքի կոնտեքստից պարզվում էր, որ նաև այլ անձանց, պարտադրել են 2021թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ մասնակցել քաղաքական ուժերից մեկի հանրահավաքին։ Սա ըստ էության հրապարակային հաղորդում է հանցագործության մասին և մենք դատախազություն գրություն ենք ուղարկել՝ ուշադրություն հրավիրելով այդ հարցազրույցի վրա։ Այս մասին Oragir.News-ի հետ զրուցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է, որ իր հաղորդման հիման վրա են այսօր առավոտյան ձերբակալել հոգևորականների։

Հարցին՝ ինչո՞ւ են նման քայլի դիմել, Իոաննիսյանը պատասխանեց. «Մենք դա անում ենք միշտ, երբ հրապարակային ասվում է ինչ-որ հանցագործության մասին, կապ չունի իշխանությունների, ընդդությունների, թե ում արածն է։ Մենք միշտ այսպիսի իրավիճակներում հանցագործության մասին հաղորդում ենք տալիս, ամսական մի քանի հաղորդում ենք ներկայացնում առնվազն, իսկ ընտրությունների ընթացքում, շաբաթական, նույնիսկ օրական մի քանի հաղորդում»։

Նա նաև հավելեց, որ հաղորդումը ներկայացնելուց հետո իրենք ընթացքի մասին որևէ տեղեկություն չունեին. «Այսօր բոլորիդ հետ միասին տեսանք այս քննչական գործողությունները, որոնց իրավական օրինականության վերաբերյալ գնահատական այս պահին դեռևս չենք կարող տալ։ Ընդ որում, այսօր չենք կարողանա տալ, քանի որ թե ես, թե մեր թիմի իրավաբանը և թե հանգուցային այլ աշխատողներ այս պահին գործուղման մեջ ենք»։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից հոգևորականների են բերման ենթարկել։ Երեւանի քննչական վարչություն են տարվել Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։ Խուզարկություններից հետո ՔԿ են տեղափոխել նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Առաջնորդարանի մոտ ոստիկանական ուժեր կան, իսկ եկեղեցում իրավապահները գործողություններ են իրականացնում։

Հավելենք, որ Տեր Արամը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։ «Մանավանդ որ ես Երևանում էի ապրում, պետք է մասնակցեի բոլոր ցույցերին։ Եթե չմասնակցեի, խնդիրներ կլիներ, պետք է հստակ բացատրեի,թե ինչու չէի գնում։ Այդ պահի թելադրանքը վերևից այդպես էր»,- ասել էր նա։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից